...

Պարտքերն է ներդրել

Պարտքերն է ներդրել

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն այսօր Եռաբլուրում ասել է. «Սպարապետի հրավերով եմ եկել Հայաստան՝ ներդրումներ անելու»:

«ՉԻ». Ապրես: Մնում է ասի, թե ինչ ներդրումներ է արել Հայաստանում այս 20 տարվա ընթացքում: Մենակ չասի, թե Նատալյա Ռոտենբերգին է ներդրել Հայաստանում:

Որովհետև չար ու նախանձ աղբյուրները պնդում են, որ այս տարիների ընթացքում Տիգրան Արզաքանցյանը մեր երկրում ավելի շատ պարտքեր է կուտակել, քան ներդրումներ արել: 

Երևի պատճառն այն է, որ, ինչպես ռուսական «Ռեգնումն» էր գրել, միայն 2007 թվականին 33 անգամ Մոսկվայի «Մետրոպոլ» կազինո է հաճախել: Իսկ այնտեղ ներդրումները, որպես կանոն, շատ արագ սպառվում են, կամ էլ մեկ միլիոն դոլարի պարտքի են վերածվում: Էս էլ է «Ռեգնումը» գրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ