...

Փաշինյանին անորոշ դրության մեջ գցեցին

Փաշինյանին անորոշ դրության մեջ գցեցին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել է, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի քանի օրվա ընթացքում հրաժարական կտա։ 

«Քերոբյանի քաղաքական թիմն իր հետ անազնիվ է վարվել՝ ողջ մեղքը բարդելով նախարարի վրա: Նման պայմաններում այսուհետ ես նրա կողքին եմ լինելու»:

«ՉԻ». Ուրեմն, Վահան Քերոբյանը հրաժարական չի տա: Որովհետև եթե հրաժարական տա, կստացվի, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորը ճիշտ դուրս եկավ: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ նախարարը հրաժարական տա, որ Թադևոս Ավետիսյանը սխալ դուրս գա:

Բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանը կարող է աշխատանքից ազատել Վահան Քերոբյանին, քանի որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ կանգնելու է նրա կողքին: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի նախարարի, որի կողքին կանգնելու մասին հայտարարում է քոչարյանական պատգամավորը: Էսօր մեկն է կանգնում, վաղը՝ մյուսը... 

Հետաքրքիր է, թե հիմա ինչ է անելու Փաշինյանը: Մարդուն անորոշության մեջ գցեցին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ