...

Քարերի երկիր Հայաստանըս

Քարերի երկիր Հայաստանըս

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն է լիազորել Ռուբեն Ռուբինյանին ու ինքն էլ կրում է նրա գործունեության ողջ պատասխանատվությունը։

Դրանից րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն է Վահան Քերոբյանին արգելել հրաժարական տալ։ Մի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետում բոլորին ու բաց տեքստով ասում է «ես եմ արել, լավ եմ արել, աչքներիդ թայն էլ հանել եմ, բան ունեք ասելու՝ ասեք»։

Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտի ուռած ագռավին։ Ուրեմն՝ ագռավը, ծառի ճյուղին նստած, Ալեն Սիմոնյանի ջանքերով օրինականացրած մարիխուանան է ծխում, ոստիկանները ծառի տակով անցնելիս նկատում են ու հրամայում իջնել, սա էլ ասում է «ախպոր նման, չեմ կարում իջնեմ, քարով խփեք՝ ընգնեմ»։ Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլն ամեն ինչ անում է, որ իրեն «քարով խփեն՝ ընգնի», բայց կամ քար չկա, կամ խփող։ Փոխարենը՝ «գործընթացն» առնվազն 30 լրատվամիջոցներ ուղիղ եթերով հեռարձակում են։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ