...

Կառավարության գաղտնի նիստի սղագրությունը

Կառավարության գաղտնի նիստի սղագրությունը

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել կառավարության հերթական գաղտնի նիստի սղագրությունը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ն․ Փ․ - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Ալե՛ն, դու է՛լ նստի։ Այսօրվա նիստում քննարկելու ենք մի շատ կարևոր հարց։ Ալեն, հերի՛ք ա անկապ ծափ տաս, ասեցի՝ նստի՛։ Ուրեմն՝ քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը էսօր-էգուց ա, պիտի հասարակության ուշադրությունը շեղելու համար շտապ ախմախ քայլեր անենք։ Ի՞նչ առաջարկներ կան։ Ես, օրինակ, ուզում եմ զարգացնել Երևանի քաղաքապետի․․․ անունը ի՞նչ էր, միշտ մոռանում եմ․․․ մի խոսքով՝ էն տղու նախաձեռնությունը։ Ամեն երեկո ժամը 23․00-ին թող բոլոր թաղապետերը դուրս գան իրենց կաբինետների պատշգամբներն ու երգեն «Բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ․․․»։ Մինիմում 4 օր հասարակությանը հերիք է։

Սուրեն Պապիկյան - Մեծարգո պարոն վարչապետ, ախմախությունն իսկապես հզոր զենք է, բայց քանի որ այն նաև կիրառական նշանակություն պիտի ունենա՝ ես առաջարկում եմ հետևյալ միջոցառումները։ Թող զինվորները շաբաթվա բոլոր օրերին տարբեր գույնի բատինկաներ հագնեն, գնդապետից բարձր կոչում ունեցողները Ձեզ տեսնելիս միանգամից երկու ձեռքերով պատվի առնեն, Ավինյան Տիկոյին էլ կանչենք եռամսյա հավաքների, թող որևէ սխրանք գործի։

Տիգրան Ավինյան - Սխրանքի գաղափարը լավն է, բայց քանի որ մեր Առաջնորդը մեծարգո պարոն վարչապետն է․․․

Ն․ Փ․ - Ալենչո, հերիք ա ծափ տաս, թող տեսնենք՝ ինչ ա ասում։

Տ․ Ա․ - Ուրեմն թող սխրանքը Աշոտիկը գործի։ Պրն վարչապետն ընտանիքով գնում է հանգստանալու Տավուշի մարզ, ճանապարհին տեսնում են, որ մի հպարտ քաղաքացի իրեն կամրջից ցած է նետում, մեքենան կանգնեցնում են, Աշոտիկը իրեն մեքենայից դուրս է նետում ու հասցնում է այդ քաղաքացուն օդում բռնել, բայց թևը ջարդվում է։ Մեծարգո պարոն վարչապետը․․․ Լավ, էլի, պարոն Սիմոնյան․․․ Պարոն վարչապետն ու տիկին Աննան Աշոտիկին տանում են մոտակա հիվանդանոց, բայց պարզվում է՝ գիպս դնելը վճարովի է, իսկ իրենք երկուսով ընդամենը 18 հազար դրամ ունեն, փողը չի հերիքում։ Բայց ժողովուրդը սիրելի առաջնորդի համար տեղում հանգանակություն է կազմակերպում․․․ Մինիմում երկու շաբաթ հասարակությանը կզբաղեցնի։

Ն․ Փ․ - Շնորհակալություն, պրն Ավինյան, իսկապես շատ ախմախ գաղափար է, անպայման կիրագործենք։ Իսկ ի՞նչ կասեք կառավարության որոշումների մակարդակով։

Վահան Քերոբյան - Առաջարկում եմ կառավարության որոշմամբ սահմանել, որ հանրային տրանսպորտում մի ոտքի վրա կանգնողները պիտի կես գին վճարեն․․․

Ն․ Փ․ - Այ տղա, դու հո ախմա՞խ չես։ Չնայած՝ տվյալ դեպքում այդ որակը շատ տեղին է։ Բայց ես առաջարկում եմ հակառակը՝ տրանսպորտում երկու ոտքի վրա կանգնողները պիտի կրկնակի ուղեվարձ վճարեն։ Մի երկու շաբաթ կբողոքեն՝ կչեղարկենք, ու վարկանիշներս կբարձրանա։ Ուրի՞շ։ Ոստիկանապետն ասելիք չունի՞։ 

Վահե Ղազարյան - Ես առաջարկում եմ ՀՀ տարածքում պոմիդորն արգելենք։

Ն․ Փ․ - Բայց ինչի՞։

Վ․ Ղ․ - Դե եսի՞մ, սաղ մի ախմախ բան ասեցին, ասեցի մի բան էլ ես ասեմ։

Ն․ Փ․ - Լավ։ Առողջապահության նախարարն առաջարկ չունի՞։

Անահիտ Ավանեսյան - Թող Ալեքսանյան Վահագը կապիկի ծաղիկով վարակվի, կարանտին սահմանենք, վակցինաներ բերենք․․․

Ն․ Փ․ - Գաղափարը լավն է, բայց եթե Վահագը կպնի՝ էդ կլինի ոչ թե կապիկի ծաղիկ, այլ խոզի գրիպ, ուրիշ թեկնածու մտածեք։ Ռոմանոսը աչքներովդ չի ընկե՞լ․․․ 

Ցավոք, սղագրությունն այստեղ ընդհատվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ