...

Փաստորեն Հայաստանն օրակարգ ունի

Փաստորեն Հայաստանն օրակարգ ունի

«Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա»,- հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով․ «Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»։ 

Վայ, ինչ լավ է։ Փաստորեն Հայաստանը օրակարգ ունի։ Մնում է պարզել, թե ո՞րն է այդ օրակարգը։ Թավշյա հեղափոխությունից հետո այդ օրակարգի առանցքը տնտեսական հեղափոխությունն էր։ Դրսից ներդրումներ, համաշխարհային գիգանտ կազմակերպությունների մուտքը Հայաստան, սփյուռքի հաջողված գործարարների շահագրգռում, կապիտալի ներհոսք և այլն։ Չստացվեց։ Հետո եղավ պատերազմը։ Անվտանգության խորհրդի նիստերից մեկից հետո Փաշինյանը հայտարարեց․ «Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այն պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ, ազատ և երջանիկ Հայաստան»։ Հետո եկավ այդ վերջը, և փակվեց ազատ ու երջանիկ Արցախի էջը։ Ազատ ու երջանիկ Հայաստանի սպասումն էլ հոգեվարքի մեջ է։ Սա է իրականությունը։ Իսկ Հայաստանի օրակարգը շոշափո՞ւմ է այս իրականությունը, թե՞ այն էլի Հայաստանը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձնելու և «Ջինգլ բելսի» նման երգ ունենալու մակարդակում է դեռ։  

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ