...

Մի անգամ հանդիպեցին կոնտեքստն ու տողատակը

Մի անգամ հանդիպեցին կոնտեքստն ու տողատակը

ՀՀԿ գործադիր խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Հենց հիմա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից, քանի որ հրապարակային կեղծիք է թույլ տվել։

Ռուսաստանը Հայաստանին Միութենական պետության մեջ մտնելու առաջարկ չի արել։

Դա Նիկոլն էլ փաստեց։ Դե ուրեմն ազատի ԱԽՔ-ին։ Եթե չազատես, ուրեմն դու ես հանձնարարել այդ հիմարությունն ասել՝ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի պասով»:

«ՉԻ». Այդքան առաջ մի ընկիր, պրն Շարմազանով: Իրականում Նիկոլ Փաշինյանը բառ առ բառ հաստատել է Արմեն Գրիգորյանի հայտարարությունները:

Ի՞նչ է ասել Արմեն Գրիգորյանը. ասել է, որ Հայաստանին ճնշում են Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար: Հետո պարզաբանեցին, որ այդ ճնշումները, առաջարկները ոչ պաշտոնական խողովակներով են արվում: 

Իսկ ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանն այսօր. «Պաշտոնական որևէ առաջարկ չի եղել ու չի էլ կարող լինել, բայց իրականությունը այդքան պարզ չի, ինչքան թվում է. երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»:

Եթե վարչապետն ասեր. «Պաշտոնական որևէ առաջարկ չի եղել ու չի էլ կարող լինել» ու նախադասությունն այսքանով ավարտվեր, Շարմազանովի պահանջը, կոչը՝ Արմեն Գրիգորյանին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, լիովին տրամաբանական կհամարվեր: Որովհետև կստացվեր, որ Փաշինյանը շատ հստակ, կոնկրետ հերքել է ԱԽՔ-ի հայտարարությունները:

Բայց նախադասությունը շարունակություն ունի. «իրականությունը այդքան պարզ չի, ինչքան թվում է. երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»: 

Այսինքն՝ պաշտոնական առաջարկ չի արվել, բայց ոչ պաշտոնական խողովակներով ճնշումներ կան: Թե որ չլինեին (եթե իհարկե, դրանք կան), Փաշինյանը մշուշոտ իրականության, ենթատեքստերի, բլա-բլա... սրա մասին չէր խոսի: 

Թեորեմն ապացուցված է. Փաշինյանը հաստատել է ԱԽՔ-ի հայտարարությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ