...

Գառնուկների թողությունը

Գառնուկների թողությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը»:

«ՉԻ». Հիշեցինք, թե ոնց էր Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ րոպեն մեկ շնորհակալություն հայտնում, որ կանգնեցրել է պատերազմը:

Հիշեցինք, թե Փաշինյանը ոնց էր խոստովանում, թե պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու մի քանի հնարավորություն է եղել, առանց Լաչինի ու Քելբաջարի տարածքները հանձնելու, երբ հակառակորդը դեռ Շուշիի մատույցներում էր: Բայց չի համաձայնվել ռուսների առաջարկին, որ իրեն դավաճան չհամարեն:

Էն Լավրովի պլան-մլան, դրանք ընդհանրապես չենք ասում: 

Հիմա էս նույն մարդիկ, որոնք բազմիցս խոստովանել են, որ կարող էին շատ ավելի լավ պայմաններով Արցախի կարգավորման պայմանագիր կնքել, կանգնել ասում են, թե բա ռուսներն են գրավել Ղարաբաղը, տվել Ադրբեջանին: 

Ռուսները պատերազմից հետո ինչ ղալաթներ են արել, դա առանձին թեմա է, բայց մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում Արցախը պահելու քանի հատ շանս եք ունեցել, մենակ թե ձեր ուշքն ու միտքը ոչ թե Արցախ պահելն է եղել, այլ ձեր իշխանությունը: 

Հիշեցինք, թե ոնց էր Փաշինյանը Խորենացի փողոցում «ոչ մի թիզ» ճվճվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ