...

Պատռեց Սեյրան Օհանյանի դիմակը

Պատռեց Սեյրան Օհանյանի դիմակը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վարչապետի Արցախ չգնալը ճիշտ որոշում է համարել և ասել. «Ուզում էին շշանետում անեին, չստացվե՞ց։ Խայտառակություն է՝ գեներալ-գնդապետը նռնակի նման շիշը նետում է ու չի կարողանում նպատակային խփել։ Բա նա զինվորակա՞ն է եղել»։

«ՉԻ». Այո: Խորհրդային ռազմական ակադեմիաներում շիշ նետելու հատուկ կուրսեր էին անցնում: Սեյրան Օհանյանը երևի շշերը անընդհատ ծուռ է խփել, լիկվիդ չմնալու փող-մող է տվել, զաչոտը հանձնել:

Դրա համար էլ խորհրդարանում չկարողացավ շշով դիպուկ հարվածել իրեն «արայով» դիմած քպ-ական պատգամավորին: Որովհետև չի սովորել: Բա դա խայտառակություն չի՞:

Դե հիմա պատկերացրեք մեր բանակի վիճակը, եթե այն տարիներ շարունակ ղեկավարել է շիշը հակառակորդ պատգամավորի վրա նետել չկարողացող անձը:

Միայն մի բան կարող ենք Շիրինյանին ասել. նստած տեղից, խորհրդարանում, մարդու վրա շիշ նետելու և ռազմի դաշտում՝ պառկած, կանգնած՝ խրամատում, թշնամու տանկի կամ հետևակի ուղղությամբ նռնակ, «մոլոտովի» շիշ նետելու միջև ահագին տարբերություն կա: Նույնքան տարբերություն, որքան քաղաքագետի և Շիրինյանի միջև:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ