...

Պլանը կատարել են

Պլանը կատարել են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, ասել է. «Տիկին Զախարովան նաև ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձևաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու, և խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք, որ ասում է՝ խնդիրը լուծվել է: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը դա խնդրի լուծում էր: Երևի հենց սկզբից էլ տակտիկան դա է եղել. խնդիրը լուծել ռազմական պարտությամբ:

Բայց դա չի էականը. հենց իշխանություններն են բազմիցս ասել, որ դեռ հոկտեմբերի կեսերին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը՝ ընդունելով Ռուսաստանի ներկայացրած պլանը: Չեն արել դա, հետո արդեն ուրիշ պլան են ստորագրել, որը որևէ կապ չի ունեցել հոկտեմբերի կեսերին սեղանին դրված լուծման հետ:

Հարց է առաջանում. եթե հոկտեմբերի կեսերին պատերազմը դադարեցնելու ռուսական առաջարկը չեք ընդունել, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ինչի՞ էիք ստորագրել, էլի մերժեիք, շարունակեիք պատերազմը: Եռակողմ համաձայնագիր եք ստորագրել, էդ կողմերից մեկն էլ Ռուսաստանն է, չստացվե՞ց, որ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ է այդ համաձայնագիրը ստորագրվել:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   360 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ