...

Պրոպագանդիստուհուն պետք էր կատաղեցնել

Պրոպագանդիստուհուն պետք էր կատաղեցնել

«Ես որպես ՌԴ քաղաքացի ցանկանում եմ՝ Հայաստանը մտնի ՌԴ կազմ». Մարգարիտա Սիմոնյան:

«ՉԻ». Սոցիալական կայքերի հայկական սեգմենտում սույն հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, շատերն են վրդովված, շատերն են տիկնոջը հիշում ոչ այնքան գեղեցիկ բառերով:

Մինչդեռ պետք չէր մեծ ուշադրություն դարձնել, պետք էր մի քանի մեկնաբանություն գրել այդ գրառման ներքո:

Օրինակ՝ իսկ գիտե՞ք, թե որքան չինացի է ցանկանում, որ Սիբիրը մտնի Չինաստանի կազմի մեջ:

Իսկ գիտե՞ք, թե նույն Ռուսաստանում ապրող որքան մահմեդական է ցանկանում փոխել Ռուսաստանի պետական կրոնը:

Իսկ գիտե՞ք, թե Կարելիայում ապրող որքան ռուսաստանցի է երազում մտնել Ֆինլանդիայի կազմի մեջ:

Կարելի էր այս բովանդակության մի քանի տասնյակ մեկնաբանություն անել ու հայտնի պրոպագանդիստուհուն հոգեկան լուրջ տրավմաներ պատճառել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ