...

Թե ոնց թուրքերը մտան Նախիջևան

Թե ոնց թուրքերը մտան Նախիջևան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզ է չէ՞, որ ՌԴ քարոզչահամակարգի ամենաազդեցիկ միավորներից մեկի ղեկավարի՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարության ամենակարևոր հատվածը, որում ասվում էր, որ ՌԴ-ում «նեղացած են» մեր իշխանություններից, բայց Հայաստանը, միևնույն է, պաշտպանելու են` թուրքերը կարդացել են։ Կարդացել են, հասկացել են՝ ինչու է հենց Մարգարիտան դա ասում, հասկացել են, թե իրականում ով է նրա շուրթերով խոսում, բայց միևնույն է, մտան Նախիջևան։ Իսկ պարզ չէ՞ր, որ այդ վտանգը միշտ եղել է դարերով ու կա հիմա։ Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, կարելի՞ էր չխնայել յուրաքանչյուր մարդու, ով կարող է գոնե մի բան անել երկրի օգտին»:

«ՉԻ». Բանը այսպես է եղել: Ռուսաստանում զրո հեղինակություն ունեցող Մարգարիտա Սիմոնյանը ստատուս է գրել: Բայց ինքը չի գրել, այլ՝ Կրեմլը: Որովհետև, պարզվում է, որ Մարգոն ՌԴ քարոզչահամակարգի ամենաազդեցիկ միավորներից մեկի ղեկավարն է:

Ու Մարգոն կոդավորված մտքեր է հայտնել: Տիգրան Ուրիխանյանն էլ կարողացել է կոդազերծել այս մտքերից մեկը, որ ՌԴ իշխանությունները նեղացած են մեր իշխանություններից: Թե ինչի են նեղացած, պարզ չի, չի ասվում, բայց՝ նեղացած են:

Մարգոյի մյուս միտքն էլ թուրքերն են կոդազերծել: Բա, ասել է, չէ՞, որ բոլոր դեպքերում ռուսները պաշտպանելու են Հայաստանին: Ճիշտ է, որ չասեր էլ, մեկ է, կա ՀԱՊԿ պայմանագիր, պարտավորություններ, բայց դե, ասել է: Ու նենգ թուրքերը դա կարդացել են, կոդերը բացել ու մտածել. «Էս ռուսները որ սենց բան են ասում, նամյոկ են տալիս, որ Նախիջևան չմտնենք: Արա, դե լավ, է՜, ինչ ուզում ա լինի, քել մտնենք Նախիջևան»: Ու այդպես թուրքերը մտել են Նախիջևան:

Ու ինչի՞ են մտել: Որովհետև մեր երկրում պառակտում կա: Որ չլիներ, թուրքերը չէին մտնի: Այո, կասեին, հլը նայեք, ինչ համախմբված, միասնական երկիր է, արի կլնի, չմտնենք: 

Այսպիսով, տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են ընթանում, որի պատճառը մեր երկրում միասնականության բացակայությունն է: 

Ոնց որ թե կարողացանք ապակոդազերծել Տիգրան Ուրիխանյանի ստատուսը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   978 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ