...

Փրկել շարքային Մարգոյին

Փրկել շարքային Մարգոյին

Լրագրող Արման Ղարիբյանը գրել է. «Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած հեռուստաընկերությունը Հայաստանում մարդ է փնտրում, ով իրենց համար կնկարահանի Արցախում վիրավորված մարդկանց ու պատերազմի պատճառով Արցախը լքած մարդկանց։ Պարզ է, թե ինչ նպատակներով է հայատյաց Սիմոնյանը օգտագործելու այդ կադրերը։ Փորձեցի կուլտուրական մերժել, բայց կարծես այդքան էլ կուլտուրական չի ստացվել»:

«ՉԻ». Էս Մարգարիտա Սիմոնյանն էլ մարդ է գտել, որ նման հարցով դիմի: Դրա տեղը մտնում ես քոչարյանական ցանկացած լրատվամիջոց, տեսնում, թե ովքեր են նրանց էջերում վայրահաչում, իրենց դիմում. այնպիսի ռեպորտաժներ կսարքեն ձեր համար, մատներդ հետը կուտեք:

Եթե պատերազմի այս ծանր օրերին են դրանք թիկունքից հարվածում մեզ, Մարգարիտա Սիմոնյանին օգնելը ի՞նչ մի բարդ գործ է: 

Օգնեք, օգնեք Մարգոյին, մեղք է, քանի Արցախում մեր բանակը հաջողությամբ դիմագրավում է հակառակորդների հարձակումներին, սրան վերջը կատաղությունից ինֆարկտ է խփելու: Թույլ մի տվեք, որ բանը դրան հասնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ