...

«Պռոստո» Մարիա

«Պռոստո» Մարիա

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Արդեն որերորդ տարին հետևելով առաջին նախագահի և նրա թիմի ելույթներին, հարցազրույցներին, դատողություններս ավելի դառն են դառնում։ Իհարկե նորից հասկանում եմ, որ առաջին նախագահի Խաղաղության օրակարգը ինքնասաբոտաժի օրակարգ էր»:

«ՉԻ». Բլա-բլա-բլա-բլա... Բա ուրիշ ո՞նց արձագանքել:

Խաղաղության իսկական օրակարգը ձերն է: Հարց չկա: Հանուն խաղաղության պատերազմ եք տանուլ տալիս, մի ամբողջ Արցախ կորցնում, Հայաստանի տարածքները հանձնում:

Ու այս ամենը բացառապես խաղաղության օրակարգով: Իսկական, պապթագավորական, հիսուսական, իրական, ոչ թե հավայի, վիրտուալ: Ո՞ւմ է պետք արժանապատիվ խաղաղությունը, ճիշտը նվաստացուցիչ, հակառակորդիդ առջև ճիտդ ծռած, քեզ դայաղ արած թուղթը ստորագրելով խաղաղությունն է: 

Ինքնասաբոտաժ.... գրանցենք այս որակումը: Մինչև հիմա Առաջին նախագահին մեղադրում էին Բաքուն չգրավելու մեջ, հիմա նաև ավելացավ ինքնասաբոտաժվելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ