...

Քաղցր ու համեղ. Շոկոլադե տորթ Կապրեզե

Քաղցր ու համեղ. Շոկոլադե տորթ Կապրեզե

Հայտնի իտալական տորթը՝ Կապրեզեն, պատրաստում են առանց ալյուրի: Ըստ լեգենդի՝ իտալացի խոհարարը Կապրի կղզում Ալ Կապոնեի համար աղանդեր պատրաստելիս պարզապես մոռացել է այն ավելացնել:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 100 գ մուգ շոկոլադ
  • 70 գ կաթնային շոկոլադ
  • 120 գ կարագ
  • 4 հատ ձու
  • 100 գ շաքարավազ
  • 100 գ տապակած նուշ
  • 1 ճ.գ. կակաոյի փոշի

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը միացրեք 175 աստիճան ցելսիուս տաքության վրա:
  2. Տապակը պատեք կարագով, վրան կակաոյի փոշի ցանեք:
  3. Մուգ ու կաթնային շոկոլադը մասերի բաժանեք, կարագը՝ փոքր կտորների, ու լցրեք պնակի մեջ:
  4. Պնակը տեղադրեք եռացող ջրով կաթսայի վրա այնպես, որ հատակը ջրին չդիպչի: Խառնեք, որպեսզի շոկոլադն ու կարագը հալչեն ու միատարր զանգված ստացվի:
  5. Շոկոլադի զանգվածը հանեք կաթսայի վրայից, թողեք սառչի:
  6. Նուշը բլենդերի մեջ հարեք մինչև ալյուրի զանգված ստանալը: Նուշի կեղևը կարող եք չհանել, այս աղանդերի համի վրա այն չի ազդում:
  7. Խորը պնակի մեջ ջարդեք ձվերը, ավելացրեք շաքարավազը:
  8. Ձվի ու շաքարավազի վրա ավելացրեք ալյուրի վերածած նուշն ու կակաոյի փոշին: Խառնեք:
  9. Նույն պնակի մեջ ավելացրեք շոկոլադի զանգվածն ու միքսերով հարեք:
  10. Ստացված զանգվածը լցրեք տապակի մեջ, 40-45 րոպեով տեղադրեք ջեռոցում:
  11. Շոկոլադե տորթը հանեք ջեռոցից, մի փոքր հովացրեք: Վրան կակաոյի փոշի ցանեք, կտրտեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   340 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ