...

Քարտեզ, փող և երկու ոտք

Քարտեզ, փող և երկու ոտք

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարցրել է. «Դուք ծառայե՞լ եք բանակում»:

«ՉԻ». Մի հատ անեկդոտ էլ մենք պատմենք: Դասալիքը՝ փախչելով ռազմական ոստիկանությունից, ճամփին միանձնուհու է տեսնում ու խնդրում է թույլ տալ, որ թաքնվի կույսի կիսաշրջազգեստի տակ: Միանձնուհին թույլ է տալիս: Երբ ռազմական ոստիկանության մեքենան գալիս, անցնում է, դասալիք զինվորը շնորհակալություն է հայտնում միանձնուհուն.
«Կներեք էլի, ուղղակի չեմ ուզում, որ ինձ սահման տանեն: Իմիջիայլոց, նկատեցի, որ դուք շատ ամուր ու ձիգ ոտքեր ունեք»:

«Ապեր, որ մի քիչ վերև նայեիր, ուրիշ բան էլ կտեսնեիր. ես էլ չեմ ուզում սահման գնամ»:

Մոտավորապես էս կարգի բանավեճ էր այսօր ընթանում Ազգային Ժողովում: «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման մասնակիցների հալալ կեսը բանակում չի ծառայել ու այդ փաստը ամեն մեկը մյուսի աչքն էր խոթում: Չնայած, բոլոր դեպքերում, Արթուր Ղազինյանը բոլորից առանձնանում էր, քանի որ ինքը մի քիչ ավելի շատ չի ծառայել բանակում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   750 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ