...

ՔՈ ուղեղն է մեղավոր

ՔՈ ուղեղն է մեղավոր

ՔՈ կուսակցության նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը կես ժամ (կարդա՝ մի ամբողջ կյանք) մի բանի մասին ա խոսում՝ եթե Նիկոլը հանձնվելու փաստաթուղթ ա ստորագրելու, բերեք դրդենք, նեցուկ լինենք, ստորագրի։ Եթե չի ստորագրելու, բերեք ստիպենք, դրդենք, հետո նոր նեցուկ լինենք, ստորագրի։ Քննադատում ես հանձնվելու օրակարգը, պատասխան ա հնչում, թե համերաշխության օրակարգը խաթարում ես։ Այ սենց էլ Արցախյան խնդրի կարգավորման ամբողջ պրոցեսի տրամաբանությունն եք գլխիվայր շուռ տվել»:

ՉԻ.- Բայց դուք նկատել ե՞ք, որ լիքը անկապ, հոգնած մարդ կա, որ ամիսներով ծպտուն չի հանում, հենց Տեր-Պետրոսյանը խոսում է, սրանց վերլուծական ջիղն արթնանում է: Ինքնահաստատման ուրիշ տարբերակ չունեն: 

Թե որտեղ է Տեր-Պետրոսյանն ասել, որ Նիկոլը հանձնվելու փաստաթուղթ է ստորագրելու, Սուրեն Սահակյանը չի ասում: Դե, դա ի՞նչ կարևոր է: Թե որտեղ է ասել՝ բերեք, ստիպենք, դրդենք, դա էլ ինքը կիմանա:

Այ սենց էլ տարիներ շարունակ ցանկացած ռացիոնալ միտք, խոսք, այնպես են գլխիվայր շուռ տվել ու հանրությանը հրամցրել, որ եկել, հասել ենք այս վիճակին: Լսելու, հասկանալու ունակություն չունեն, բացատրես էլ, մեկ է, ասելու են՝ 94-ին Բաքուն չգրավեցինք, մազութն էլ հողին տվեցիք: Նույն օպերայից է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2987 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ