...

Ապտակ անբարոյականներին

Ապտակ անբարոյականներին

«ՔՈ» կուսակցության նախկին նախագահ Սուրեն Սահակյանը գրել է. «Ալիևը «Լաչինի միջանցքի» նկատմամբ իր վերահսկողության անհրաժեշտությունը «հիմնավորում» ա նրանով, որ եթե ամբողջությամբ չի վերահսկում, ականներ են ստանում արցախցիք։ Ասենք, աշխարհի միջին վիճակագրական խաղաքացին կարող ա բանից անտեղյակ լինի, բայց ոչ նրանք, որոնց առաջ էդ ներկայացումը խաղում ա, էլի։ Մարդու կաշին ինչ աստիճանի պադոշ պետք ա լինի, որ առանց արցախցիների վերահսկողության Մարտակերտով զորք ու զենք բերի Քարվաճառ ու դրանով հարձակվի Ջերմուկի վրա, հետո աչքերը կլորացրած նվնվա, թե էս ինչ վատ են վարվում ինձ հետ։ Ես զուտ բարոյական կերպարի մասին եմ մտածում ու հատակը դեռ չեմ տեսնում»:

«ՉԻ». Էս մանկամտությամբ են քաղաքականության, միջազգային հարաբերությունների մասին դատողություններ անում: 

Ալիևը անբարոյականի մեկն է, որովհետև սուտ է խոսում: Վաա, էս ի՜նչ իմաստուն միտք է ասում: Թե չէ աշխարհի մնացած երկրների, օրինակ՝ արևմտյան երկրների, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարների շուրթերից մենակ ճշմարտություն է հնչում:

Ուղղակի այս կալիբրի դեմքերն են այսօր մեր քաղաքական դաշտի որակը: Այս նույն մանկամտությամբ էլ դատողություններ են անում Արցախյան հակամարտության, պատերազմի, պետականության, 1994 թվականի զինադադարի, խաղաղության և պատերազմի դիլեմայի մասին:

Դե, իմաստ ունի՞ սրանց բացատրել, որ նույն Ալիևն ինչ անում է, իր երկրի շահերի համար է անում, եթե պետք է, սուտ էլ է խոսելու, փաստեր է կեղծելու, պատմական իրողություններ էլ է խեղաթյուրելու: Մանկամիտների տեսանկյունից սա անբարոյականություն է, տրամաբանողների տեսանկյունից՝ քաղաքականություն: 

Հ.Գ. Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատին... սա միակ բանն է, որ քաղաքականության մեջ մեր մոտ լավ է ստացվում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ