...

Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակներն իրենց տարերքի մեջ են

Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակներն իրենց տարերքի մեջ են

Դաշնակցական մամուլն իր տարերքի մեջ է: «Ահա ով է մեռել» գլխագրի ներքո Yerkir.am կայքը ներկայացրել է բացառապես այն շինծու մեղադրանքները, որոնք քոչարյանական իրավապահ համակարգը ներկայացրել էր Վանո Սիրադեղյանին:

Ոչ մի խոսք նրա՝ պետություն ստեղծելու ակունքներում կանգնելու, կազմակերպված հանցավորությունը արմատախիլ անելու կամ գրական մեծ ժառանգություն թողնելու մասին:

Մեղադրանքների սին լինելու լավագույն ապացույցն այն է, որ դրանց հիմքում կանգնած երկուսը՝ Քոչարյանը և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ներկայումս մեղադրվում են ծանրագույն հանցագործությունների՝ կաշառքի, յուրացումների և ապօրինի հարստացման մեջ:

Հուսով ենք` Yerkir.am-ը չի դավաճանի իր ձեռագրին և թե՛ վերոհիշյալ երկուսի, թե՛ բարձրաստիճան դաշնակցականների մահվան բոթը ներկայացնելիս կպատմի, օրինակ, նարկոտրաֆիկի մեջ նրանց մասնակցության դրվագների մասին, սպանություններ էլ՝ մեզնից ձեզ նվեր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ