...

Ռոմանտիկ է հնչում

Ռոմանտիկ է հնչում

ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է. «Մոտ ապագայում նախատեսում ենք ակտիվ գործողությունների անցնել»:

«ՉԻ». Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվում է հոկտեմբերի 27-ին: Այն օրը, երբ 1999-ին մի խումբ «ռոմանտիկներ» ակտիվ գործողությունների անցան:

Մենք ոչինչ չենք ակնարկում: Պարզապես կյանքը ցույց է տվել, որ քաղաքական ճանապարհով Դաշնակցությունը իր նպատակներին հասնելու որևէ հնարավորություն չունի: Իսկ ակտիվ գործողություններով երբեմն «բախտը ժպտում է»:

1994-1995 թվականներին էլ ակտիվ գործողությունների անցնելու փորձեր եղան, որոնք ժամանակին կանխվեցին, և երկիրը մի քանի տարի զերծ մնաց աղմկահարույց սպանություններից, ահաբեկչություններից:

Ի դեպ, մենք արդեն հաշիվը խառնել ենք, թե սա ընդդիմության ակտիվացման որերորդ անոնսն է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ