...

Սև ու սպիտակ ծանուցագրեր

Սև ու սպիտակ ծանուցագրեր

Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը News.am-ի հետ զրույցում պատմել է, որ առավոտյան իրենց տուն էլ են զանգել զինկոմիսարիատից. «Առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին, ցանկացան խոսել Տարոն Մանուկյանի հետ, ես ասացի՝ ցավդ տանեմ, Տարոն Մանուկյանը 2 ամիս է՝ բանտում է»:

«ՉԻ». Որքան հիշում ենք, Անդրանիկ Քոչարյանն էր նման առաջարկով հանդես եկել, որ Արցախի փրկության կոչերով փողոց դուրս եկածներին արժե սահմանագիծ տանել: Նման մի բան ասել էր:

Բայց այստեղ պիտի տարանջատում լինի. կամ ընդդիմադիրներին տարեք սահման կամ բանտարկյալներին: Հերիք չէ, մարդուն բանտ եք ուղարկել, մի հատ էլ հետևից վայենկոմատ եք ուղարկում: 

Ընդհանրապես, արժե, որ մեր սահմանների պաշտպանությունը քաղաքականացվի: Թող Իջևանի սահմանը պաշտպանեն Քպ-ականները, հայ-թուրքական սահմանը՝ դաշնակները, ԱԺԲ-ն՝ Քուռ-Արաքսյան հովիտը, քոչարյանականները՝ Մոնումենտի սահմանները, Խաչիկ Ասրյանն էլ մենակով՝ ամբողջ Սյունիքը: Եռամսյա հավաքների դեպքում ամեն մեկն արդեն կիմանա, թե ուր է գնալու:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ