...

Սա էլ է իշխանությունների մեղքը

Սա էլ է իշխանությունների մեղքը

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը: Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը, որը չի հետապնդելու քաղաքական (իշխանափոխության) նպատակ»:

«ՉԻ». Մենք անընդհատ շեփորահարում էինք դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության, կոռումպացված և հանցավոր վճիռներ կայացրած դատավորներից ազատվելու, նոր, գրագետ, երիտասարդ դատավորներ նշանակելու, դատական իշխանությունը անկախ դարձնելու մասին: Երկու տարի դրա մասին ենք խոսում: Թեպետ՝ ձայն բարբառո հանապատի:

Բայց պակաս աղետալի չէ փաստաբանական համակարգի վիճակը: Փաստաբանների մեծ մասը հազար ու մի թելով կապված է դատական իշխանության հետ, շատ հաճախ փոխհամաձայնեցված գործունեություն են իրականացնում, փաստաբանների մի մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անձնական օգտագործման սպասավոր է աշխատում և հանուն իրենց լափի պատրաստ է հատել բարոյականության բոլոր սահմանները:

Մի մասն էլ պարզապես սովորական շառլատաններ են, որոնք հանգամանքների բերումով են հայտնվել փաստաբանական ոլորտում:

Սա իշխանությունների մեղքն է, որ Արա Զոհրաբյանի պես մարդիկ փաստաբան են համարվում: Տեր Աստված, փաստաբանների պալատի ղեկավարը ազգային արժեքներ է պաշտպանում: Դե, արի սրան բացատրի օրենքի առջև բոլորի հավասարության մասին: Բացատրի, որ ազգային ամենամեծ արժեքը օրինականությունն է: Հիմա ո՞նց հարց չտաս. իսկ ազգային փոքրամասնությունները ազգային արժեք չե՞ն, նրանց հարցերով չե՞ք զբաղվելու: Որ վաղը ազգությամբ ասորի, եզդի, ռուս դիմի ձեզ, ի՞նչ եք ասելու: Ասելու եք, կներեք, մենք միայն ազգային արժեքներով ենք զբաղվո՞ւմ: Իսկ եթե կաթոլիկ հայ դիմի՞: Իսկ այդպիսիք շատ են Հայաստանում: Կանգնելու են, ասեն՝ մեզանից յան տու, մերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: 

Սա դեռ ծաղիկներն են: Շառլատանները, որպես կանոն, ազգային արժեքների պաշտպանության անվան ներքո զբաղվում են ամեն ինչով, բացի՝ ազգային արժեքների պաշտպանությունից: Սա էլ՝ ինչ-որ հակասիլոգիզմ ստացվեց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ