...

Մի հիասքանչ կազմ

Մի հիասքանչ կազմ

Այսօր ասուլիս են հրավիրել «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ նախաձեռնության ղեկավարն է Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ինչպես է Զոհրաբյանը պատրաստվում պաշտպանել այն մարդկանց շահերը, որոնք համաձայն չեն իր տեսակետներին, ուրիշ աշխարհայացք ունեն: Մարդիկ, որոնց համար կարևորը մարդն է՝ անկախ իր կրոնական և ազգային պատկանելությունից: Գուցե պարոն Զոհրաբյանը լավ գործ է նախաձեռնել, բայց այն ուղիղ շահերի բախում ունի իր մյուս գործունեության հետ: Եվ լավ կլինի կողմնորոշվի, թե որն է ընտրում:

Բայց Զոհրաբյանը դեռ ոչինչ, նախաձեռնության մյուս անդամներն ավելի վիճահարույց դեմքեր են:

Օրինակ՝ Հայկ Նահապետյանը: Սա մեկն է, որն Իսագուլյանի և Շիզոլինիի հետ նստած՝ վիրավորում և հայհոյում է հայ կանանց: Օրինակ՝ Տաթևիկ Ռևազյանին: Երևի ազգային արժեքներից է, երբ իրեն տղամարդ երևակայողը հայհոյում է հայ կանանց:

Մյուս հետաքրքիր «պերսոնաժը» Կարինե Նալչաջյանն է: Մի հոգեբան, որն արդարացնում էր Մարտի 1-ը: Նշում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացրել է ժողովրդին և մղել իշխանությունների դեմ: Հիմա որքանով է ճիշտ նման ակնհայտ խնդիրներ ունեցողից ազգային արժեքների պահպանման վերաբերյալ մտահոգություն լսելը:

Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնության մեկ այլ անդամին՝ Գևորգ Դանիելյանին, ապա նրա՝ արդարադատության նախարար աշխատելու տարիներին է Հայաստանը ստորագրել Լանզարոտեի կոնվենցիան, իսկ հիմա նա պայքարում է այդ կոնվենցիայի դեմ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ազգային արժեքների համար պայքարող անխոնջ մարտիկի մասին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ