...

Սա մենք չենք ասել

Սա մենք չենք ասել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, անդրադառնալով  լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունն ու ընդդիմությունը նվեր են իրար համար, ասել է. «Ես չգիտեմ իշխանությունն ընդդիմության համար ինչքանով է նվեր, բայց որ ընդդիմությունը մեզ համար նվեր է, միանշանակ համաձայն եմ»:

«ՉԻ». Մի բան է, որ սրա մասին մենք ենք ամեն օր գրում, մի բան է, որ հենց իշխանությունն է սա ասում:

Ընդ որում, երբ մենք գրում ենք, քոմենթներում շատերը մուննաթ են գալիս մեզ վրա, թե ինչի՞ եք կպնում ընդդիմությանը, իշխանության ջրաղացին ջուր լցնում: 

Ըհը, խնդրեմ, էս էլ հո մենք չենք ասում: Ավելին, հենց իշխանության ջրաղացը լռվում է, փչանալու եզրին է լինում, ընդդիմությունն ամբողջ ուժով սկսում է ջուր հասցնել: 

Մի հատ էլ վերջում Վաղարշակ Հակոբյանը ստուգողական կրակոց է արձակում ընդդիմության վրա՝ ասելով. «Մեզ հաջողվեց ընդդիմությանը բերել աշխատանքային կառուցողական դաշտ»: 

Արդեն կայֆավատ են լինում, մի քիչ էլ մնա, կասեն. «Մենք լավ ենք ճանաչում մեր հաճախորդներին»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ