...

Հիշեցում. ՄԻՊ-ին սպառնացող եղել է՝ դա Ռոբերտ Քոչարյանն էր

Հիշեցում. ՄԻՊ-ին սպառնացող եղել է՝ դա Ռոբերտ Քոչարյանն էր

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բարի հորդոր «իմ քայլը» (ուղղագրությունը պահպանված է. խմբ.) խմբակցության ղեկավարին՝ հետևեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ 
Սպառնալիք ԱԺ-ում՝ ՄԻՊ-ին։ Նորից կարդացեք այս նախադասությունը։ Կարդացի՞ք։ Ապրեք դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով»։

«ՉԻ». Լավ է, որ Արփինե Հովհաննիսյանը մտահոգված է ՄԻՊ-ի հասցեին պատգամավորի քննադատությամբ: Թեպետ, մենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը դիտեցինք, ընթերցեցինք. թե որտեղ էր նա սպառնացել ՄԻՊ-ին, միայն Արփինե Հովհաննիսյանը կիմանա: Մենք կոշտ քննադատություն տեսել ենք, բայց ոչ վիրավորանք, ոչ սպառնալիք չերևացին այդպես էլ:

Ու հատուկ Արփինե Հովհաննիսյանի, և ընդհանրապես՝ բոլոր նախկինների համար նշենք, որ միակ բարձրաստիճան պաշտոնյան, որն իսկապես սպառնացել է Մարդու իրավունքների պաշտպանին, եղել է... Ռոբերտ Քոչարյանը:

Դուք կարող է հիշողություն չունեք, բայց մենք հիշեցնենք, որ 2008թ. մարտի 5-ին, այսինքն, մարտի 1-ի ոճրագործությունից մի քանի օր անց, մամուլի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը սպառնալիքներ և կոշտ քննադատություն հնչեցրեց այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հասցեին: 

Քոչարյանին ահավոր «նյարդացրել» էր Արմեն Հարությունյանի հայտարարությունը մարտի 1-ի սպանդի վերաբերյալ: ՄԻՊ-ը մարտի 4-ին իր հայտարարության մեջ դատապարտել էր իրավապահ մարմինների բռնությունները Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանդեպ, կոշտ գնահատական էր տվել իշխանությունների գործողություններին:

Ու Քոչարյանը հայտարարեց, որ Արմեն Հարությունյանն իր «ամենաանհաջող կադրն է, որը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, թե ինչ է խոսում»: Հայտարարեց, որ Արմեն Հարությունյանը դրսի շահերն է սպասարկում և իր հայտարարություններով արտասահմանում Հայաստանի մասին բացասական կարծիք է ձևավորում: Այսինքն, երկրի ղեկավարը ՄԻՊ-ին համարյա դավաճանության մեջ է մեղադրել:

Մտեք, արխիվները փորփրեք: Դրեք, համեմատեք Վաղարշակ Հակոբյանի ու Քոչարյանի խոսքերը, և ինքներդ կհամոզվեք, թե ով է սպառնացել ՄԻՊ-ին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ