...

Սարգսյանը և Փաշինյանը համատեղ ջանքերով վիժեցրին դատական բարեփոխումները

Սարգսյանը և Փաշինյանը համատեղ ջանքերով վիժեցրին դատական բարեփոխումները

Նախագահ Արմեն Սարգսյանը իր հերթական լուրջ գործառույթն է իրականացրել՝ չի ստորագրել ԱԺ Դատական նոր օրենսգիրքը՝ այն ուղարկելով ՍԴ: Իմանալով մեր Սահմանադրական դատարանին, գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ կարելի է գուշակել՝ օրենքը չի համապատասխանելու Սահմանադրությանը:

Մինչդեռ այս օրենքը գործուն մեխանիզմներ էր ստեղծելու, որոնք վերջ կդնեին դատավորների անպատժելիությանը, վեր կհանեին նրանց իրական եկամուտները և գույքը, հնարավորություն կտար էականորեն բարելավել մատուցվող արդարադատության որակը:

Հիմա ինչ է պետք իմանալ օրենքը չստորագրելու մասին.

  • Առաջին. Արմեն Սարգսյանը շահագրգռված չէ երրորդ իշխանության բարեփոխմամբ, այն իշխանության, որն ունի ամենացածր վարկանիշը հանրության շրջանում: Տեսակետը մեր չէ, հարցումները անցկացրել են ամերիկյան և անգլիական հայտնի կազմակերպությունները: Հաջորդ անգամ, երբ Արմեն Սարգսյանը կխոսի երկրում արդարություն և արդարադատություն հաստատելու հրամայականի մասին, պետք է հիշի, թե ինչպես վիժեցրեց գործընթացը:
  • Երկրորդ. Քարոզարշավի ժամանակ գործող իշխանությունները հանրությանը ասելու են, թե տվեք քվե և մենք կարգի կբերենք դատարանները: Սա լինելու է հերթական սուտը, քանզի նրանք չկարողացան դա անել անգամ այն ժամանակ, երբ ունեին սահմանադրական մեծամասնություն: Այսինքն՝ այն ժամանակ, երբ կարող էին փոփոխություններ անել Սահմանադրության մեջ: Նրանք դա չկարողացան անել այն ժամանակ, երբ ունեին 70-80 տոկոս վարկանիշ: Առաջիկայում հաստատապես չեն կարողանալու անել և միայն հերթական ականջահաճո խոստումներն են տալու:

Այնպես որ կարևոր է իմանալ՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, համատեղ ջանքերով վիժեցրին դատական բարեփոխումները: Իհարկե, ամեն մեկը ունենալով սեփական շարժառիթները:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ