...

Իսկ թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր

Իսկ թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր

«Մենք պետք է ուսումնասիրենք ընդհանրապես ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում: Եթե հայ մարդը իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում: 4 տարվա մեջ գնացեք հանեք՝ ՀՀ-ն ինչքան ծախս է արել այդ ինստիտուտի համար ու այդ ծախսերի 1%-ը օգուտ տվե՞լ է ՀՀ-ին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Հեղափոխության հրապարակում Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ցույց է տվել իր հայկական անձնագիրը, և Նիկոլ Փաշինյանը հարցը փակված է համարել։ Նիկոլ Փաշինյանը իմացել է, որ այդ հայ մարդու կապիտալի 90 տոկոսը արտերկրում է, որ այդ հայ մարդուն Սերժ Սարգսյանն է հրավիրել Հայաստան ու նախագահ կարգել, որ նա հետաքրքրություններ ունի Ամուլսարի շահագործման հարցում։ Իմացել է, և իրեն ձեռնտու է եղել, որ Արմեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել։ Հիմա ի՞նչ է ակնարկում Սուքիասյանը կամ ո՞ւմ է առաջարկում գնալ և ուսումնասիրել, թե պետությունն ինչքան գումար է ծախսել նախագահականի վրա և ինչքան օգուտ է ստացել նախագահից։ Իրավապահ համակարգն էլ, չագուչն էլ, Հրայր Թովմասյանի նվիրած գրիչն էլ եղել են Փաշինյանի ձեռքում։ Եթե կասկածներ կային՝ թող «դեմոկրատ առաջնորդը» (Սուքիասյանի ձևակերպումն է) զբաղվեր այդ ամենով։

Գիտենք, գիտենք՝ սկզբում կորոնավիրուսն էր, հետո՝ պատերազմը, ապա՝ հետպատերազմական քաոսը։ Հիմա էլ, դե, մեծ-մեծ խոսելու ժամանակն է։ Նախագահը հրաժարական է տվել, և Սուքիասյանի կասկածները բարձրաձայնելու իսկական ժամանակն է։ Սուքիասյանի տեսակն է էդպիսին, քանի դիմացինը իրենից բարձր պաշտոնի է՝ ընկեր է, մի հիանալի անձնավորություն, հենց ձիու վրա չէ՝ նույն մարդը դառնում է կասկածելի, մի անհասկանալի անձնավորություն։ Իսկ Սուքիասյանն իր կապիտալով միշտ Հայաստանում է, ուրեմն՝ սիրում է երկիրը։ Ոչինչ, որ հիացմունքի օբյեկտները հաճախ փոխվում են։ Կարևորը հայրենիքի միջի կապիտալն է։  

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ