...

Սաշիկի՝ քաղաքական ամբիցիաներով տեսակը

Սաշիկի՝ քաղաքական ամբիցիաներով տեսակը

«ՀԱԿ-ը արդեն հնացած մի կառույց է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը:

«ՉԻ». Սաշիկը գոնե այնքան խելք ուներ, որ հարցազրույցներ չէր տալիս: Սերժ Սարգսյանը գոնե այնքան ազդեցություն ուներ, որ զսպեր նրա մեդիա պերսոն դառնալու հավակնությունները: Հրաչը չունի անգամ Սաշիկի խելքը, իսկ Փաշինյանը այնքան հեղինակություն չունի, որ կարողանա զսպել աներձագի՝ քաղաքական հայտարարություններ անելու ցանկությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀԱԿ-ից երիտասարդ է 5 տարով: Ի՞նչ է պատահելու ձեզ հետ 5 տարի հետո: Թեպետ առաջին ընտանիքին մոտ մարդ է, քաջատեղյակ է, որ իրենք էլ գիտեն՝ 5 տարի հետո ոչ ոք չի հիշելու, որ նման անունով կուսակցություն է եղել: Ասելու են՝ Նիկոլի ուսապարկերը եկան, կործանեցին ամեն ինչ ու փախան:

Ի վերջո, թերթի առաջվա առաքիչը չես, հարցեր ես լուծում, մամուլը գրում է, որ ծխախոտի արտահանման չափաբաժիններ ես որոշում, մի հատ քաղտեխնոլոգ վարձիր, որպեսզի նման անհեթեթ հայտարարություններ չանես ու փեսայիդ էլ ավելի անհարմար վիճակներում չդնես: Թեպետ, երևի մտածում ես՝ է՛լ ավելի անհարմար դժվար լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   944 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ