...

Սերժին խառնել է Սերժի հետ

Սերժին խառնել է Սերժի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, միգուցե դուրս գա՞ք երեսպաշտ սրիկայի մորթուց ու մի օգուտ տաք պատերազմող Հայրենիքին: Այն Հայրենիքին, որին ձեր փիառի համար մինչև վերջ կթում եք: Լավ, դուք էս երկրի հետ կապ ունե՞ք, թե՞ չունեք: Բացի մեծ խառնակչություններին մասնակցելուց ու պղծության քարոզ տանելուց ի՞նչ եք արել էս երկրի համար»:

«ՉԻ». Ծիծաղելին գիտե՞ք որն է: Որ այս տղան բանակում չի ծառայել: Շարմազանովի, Աշոտյանի ու էլի շատ երիտկոմսոմոլների պես մի հատ անկապ թեմայով անկապ դիսերտացիա է սարքել ու պլստացել ծառայությունից: Դրա համար միանգամից հարց ենք տալիս. բա դո՞ւ ինչ օգուտ ես տվել պատերազմող Հայրենիքին: 

Էլ ավելի ծիծաղելի է, որ ահա այս կարիերիստը Սերժ Թանկյանին մեղադրում է Հայրենիքը կթելու մեջ: Սա, ՀՀԿ-ի անդամը: Էն ՀՀԿ-ի, որը 20 տարի պետության պտուկներից կախված, կթում էր մինչև վերջին կաթիլը: Սերժ Թանկյանը մի համերգ տա, ավելի շատ փող կվաստակի, քան ձեր Armnews-ի վրա 5 տարի ծախսած գումարը: Ու Սերժ Թանկյանը պետության հաշվին չէ օլիգարխ դարձել՝ ի տարբերություն մեկ այլ Սերժի: 

Թվում է, թե ընդհանրապես պետք է ձենները կտրեն, կամ էլ գոնե այնպիսի թեմաներից խոսեն, որտեղ իրենք թաթախված չեն իրենց անցյալով, վարք ու բարքով: 

Չէ, բայց լուրջ, որևէ մեկդ գիտե՞ք, թե Միհրան Հակոբյանը ինչ օգուտ է տվել Հայրենիքին: 

Հ.Գ. Այս խելոքին փոխանցեք, որ Սերժ Թանկյանն իր ինստագրամի էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին, գրել է. «Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջան) կողմից իր հարևանի (Հայաստան) ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանման արժանանալու»: Ամբողջ աշխարհն այդ գրառումն է կարդալու, ոչ թե՝ ինչ-որ մանր-մունր կարիերիստների: Ռուսական լավ խոսք կա. «Лес рубят, щепки летят»: Լրիվ Միհրան Հակոբյանի մասին է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ