...

Շատ արխային ե՞ք

Շատ արխային ե՞ք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն։ 

Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։ 

Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։ 

Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը»:

«ՉԻ». Օրերս «Էկոկաթ» ընկերության ֆիրմային խանութում գնումներ կատարելիս պարզեցինք, որ կաթնամթերքը շուկայականից զգալիորեն էժան են վաճառում: Պատճառն այն է, որ ընկերության արտադրանքի մեծ մասը արտահանվում էր Ռուսաստան, հիմա ռուսներն արգելել են արտահանումը, ստիպված էժան գներով այստեղ վաճառում են:

Մենք զգուշացրել ենք բազմիցս, որ Ռուսաստանի հետ մաքսիմալ անկեղծ, գործընկերային, զուսպ և գրագետ քննարկումների, բանակցությունների փոխարեն անընդհատ նրանց վրա մուննաթ գալը, սեփական ձախողումների համար ռուսներին մեղադրելը, կուտակված խնդիրները նրանց «ջեբը գցելու» փորձերը միայն տեղական սպառման համար են, իրականում ոչ մի լավ բանի չեն հասցնի: 

Արդյունքը սա է. կաթնամթերք արտադրող ընկերություններն արդեն վնասներ են կրում, հերթում գյուղմթերքներ արտահանողներն են, ֆերմերները, սովորական գյուղացիները, որոնք այդ գյուղմթերքների սպառման հաշվին են գոյատևում: Ու իրենց չի հետաքրքրելու, թե ռուսների մեղքի մասնաբաժինը Լաչինի միջանցքի արգելափակման հարցում քանի տոկոս է կազմում, որովհետև այդ տոկոսներով չեն կարողանալու փակել իրենց վարկերը, պարտքերը: Ու ահա այս իշխանությունից հաշիվ են պահանջելու: Շատ ջղային մասսա է, այնպես որ իշխանությունների համար այս իրավիճակը ահազանգ է, թե ինչ կարող է լինել, եթե շարունակեն «կռուտիտների» իրենց քաղաքականությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ