...

Շատ գիտեք, քիչ խոսեք

Շատ գիտեք, քիչ խոսեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է:

«ՉԻ». Դե, փառք աստծո, հազիվ մի բան ստացվեց: Միայն թե, հանուն ճշմարտության, նման բաները հրապարակավ չեն հայտարարում: Մի քիչ էլ գնա, կասեն՝ ինչ զենք է, ինչքան, որ թվի արտադրության: 

Զենքը Հայաստան է հասել, շատ լավ է, կարելի է պարզապես հայտարարել, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը սկսում է արդյունքներ տալ, կամ բարելավվում է, կամ նման մի բան: 

Օրինակ՝ նախկին նախագահներից մեկի օրոք (անունը չենք տալիս, որ հոգեխանգարմունքի մեջ չընկնեն) մեկ միլիարդ դոլարի զենք էին բերել ռուսներից, մինչև հիմա ման են գալիս, չեն գտնում, չեն հասկանում, թե ոնց են բերել, որտեղից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ