...

Շատ մեծահոգի գտնվեց

Շատ մեծահոգի գտնվեց

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով Հայաստանի նախկին ղեկավարների հետ հարաբերություններին, նշել է, որ պարբերաբար նրանց հետ կապի մեջ է, և ընդգծել, որ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություններ հաստատել։ «Թեկնածու նշանակվելուց մի քանի օր առաջ փորձեցի իր հետ ուրիշի միջոցով կապվել, չստացվեց, բայց շարունակելու եմ փորձել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բոլոր հակասությունների հետ միասին ինքն էլ այս Ղարաբաղյան շարժման մեջ է եղել, ինքն էլ է այս պետության ակունքներում, պետք է ինքն էլ մասնակցի»,- ասել է Մանուկյանը։

«ՉԻ». Խորհրդային տարիների մի անեկդոտ կա. հայկական ռադիոյին հարցնում են, թե 21-րդ դարում Բրեժնևի մասին ի՞նչ են գրելու Մեծ Հանրագիտարանում:

Պատասխան. «Գրելու են. Ալլա Պուգաչովայի ժամանակների խորհրդային պետական-քաղաքական գործիչ»:

Մեզ թվում է, որ Վազգեն Մանուկյանը մոտավորապես այդ կարգի հանրագիտարան է թողարկելու, որտեղ գրելու են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի օրոք Ղարաբաղյան շարժման մեջ է եղել, մի քիչ էլ՝ պետության ակունքներում կանգնած մարդ:
Գոռոզությունը, ինքնահավանությունը, սեփական բացառիկության մեջ համոզվածությունը վարչապետի նորահայտ թեկնածուին թույլ չեն տալիս նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է եղել, Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից մեկը: Պարզապես, շարժման մեջ է եղել: Էդքան բան: 

Բոլոր դեպքերում, Վազգեն Մանուկյանը մեծահոգի է գտնվել, որ «լայաղ» է անում կապ հաստատել Ղարաբաղյան շարժման մասնակիցներից մեկի հետ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1611 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ