...

Շուշին արդեն անցյալ է

Շուշին արդեն անցյալ է

«Շուշին հռչակվել է 2023 թվականին թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Որոշումն ընդունվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած TURKSOY-ի մշտական խորհրդի արտահերթ նիստում»,- տեղեկացրել է «Tert.am»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Կասկած չունենք, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան այրերը կհրավիրվեն այս միջոցառմանը։ Հետո կզարմանան, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները վերակառուցել «դժբախտ ու դժգույն» Շուշին։ Կնախանձեն, բայց խաղաղության դարաշրջանի կարևորությունը գերադասելի կորակեն։

Հետաքրքիր է՝ Շուշիում դեռ կանգո՞ւն է Վազգեն Սարգսյանի արձանը։ Մի տեսակ անհարմար բան կստացվի, եթե թյուրքական աշխարհի մայրաքաղաքում մեր ժամանակների ամենանշանավոր հայ սպարապետի արձանը տեսնեն Շուշի ժամանած հյուրերը։ Չնայած՝ ինչի՞ հետևից ենք ընկել։ Մարդու հարազատ եղբայրը Վեդիում քաղաքապետի մի «դժգույն» թեկնածուի մոտ աշխատելով է զբաղված, ժամանակ էլ չունի մտածելու ոչ Շուշիի, ոչ էլ այլ բաների մասին։

Կարևորը հիման է, աշխատանքն ու դրա դիմաց վարձատրությունը։ Իսկ Շուշին արդեն անցյալ է։

Գոհար Վեզիրյան 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4885 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ