...

Սպասում են իրենց հերթին

Սպասում են իրենց հերթին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը Medialab-ի հետ զրույցում ասել է. «Այս խորհրդարանական ընդդիմությանը բացարձակ չեն հետաքրքրում ո՛չ պետությունը, ո՛չ արտաքին վտանգը, նրանք ուղղակի ուզում են ցույց տալ, թե ամեն ինչով դեմ են երկրի վարչապետին: 

Փաստն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո որևէ դաս չենք քաղել. իշխանությունն իր հերթին է շարունակում թաքցնել ճշմարտությունն ու կեղծիք տարածել, ընդդիմությունն իր հերթին է փորձում մանիպուլացնել, ու այսպես՝ երկու կողմից, կարծես թե, մեզ գերի են վերցրել, ու չենք հասկանում, թե մեզ ինչ է սպասում»:

«ՉԻ». Ոնց որ ՉԻ է կարդում Անի Սամսոնյանը: Նույն բանը մենք ենք արդեն երկար ժամանակ նշում: Ամբողջ դաշտը գրավել են՝ իշխանական, ընդդիմադիր, մեդիայով, բանով: Որևէ կերպ ազդել այս իրավիճակի վրա չես կարող: Բացառապես իշխանության համար պայքար է գնում: Մի մասը սպասում է, որ Նիկոլն ինչ հնարավոր է, հանձնի, պրծնի, նոր պոստֆակտում մեյդան գա ու սկսի հայրենիքը փրկել: Իբր: 

Բայց Անի Սամսոնյանին խորհուրդ կտանք այսպես կոշտ չարտահայտվել. եվս մեկ նման տեսակետ, քոչարյանական ֆեյքերը վրա կտան, կբլոկեն: Էն «Ադեկվատի» Արթուր Դանիելյանը մոտավորապես նույնն բանն ասաց Քոչարյանի հասցեին, մի ամսով բոլոր օգտահաշիվներն արգելափակեցին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ