...

Տխուր է, որ երբեմնի գործընկերդ կորցրել է ադեկվատությունը

Տխուր է, որ երբեմնի գործընկերդ կորցրել է ադեկվատությունը

«Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»: Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»:

Սա հատված էր «Հրապարակ» թերթի հրապարակումից:

«ՉԻ». Տեսնես այդ կուսակցությունում իրենց հաշիվ տալի՞ս են, թե կողքից որքան անադեկվատ է դիտվում իրենց պահվածքը: Տեսնես իրենց մտահոգո՞ւմ է մարդկանց արձագանքը, որ եթե այս իշխանությանը երբևէ փոխելու անհրաժեշտություն լինի, երբեք չպետք է իշխանության գան կուսակցության շղարշի տակ թաքնված խուլիգանները, որոնք աջ ու ձախ մայր են հայհոյում: Եվ հայհոյողը շարքային կուսակցական չէ, այլ վարչապետի պաշտոնի հավակնորդը, և նրանից հետո նրան ձայնակցում են ընտանիքի անդամները:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Մարուքյանի՝ հաջորդ իշխանություն լինելու խոսքը անարձագանք թողնելուն: Վարչապետը շատ ճիշտ է գնահատել իրավիճակը, հասկացել է, որ վարչապետի պաշտոնի հավակնորդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և պետք չէ նրան ավելի մեծ հոգեկան ցավ պատճառել ու ասել, որ երբ ասում են՝ նախկինները չեն վերադառնալու, նրանց պրոյեկտներին նույնպես նկատի ունեն:

Մենք կադրերը չենք նայել, բայց հավատում ենք Անի Սամսոնյանին: Ամենայն հավանականությամբ Փաշինյանը տխուր ու զարմացած դեմք է ունեցել: Ի վերջո, տխուր է, որ երբեմնի գործընկերդ ամբողջովին կտրվել է իրականությունից և սկսել է երազները հրապարակային պատմել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2195 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ