...

Աստղերը հուշում են. Անի Սամսոնյան

Աստղերը հուշում են. Անի Սամսոնյան

Անի Սամսոնյան. Կենդանակերպի նշանը՝ Դեղնակտուց:

Շաբաթը կանցնի, ինչպես միշտ՝ կտաք 16 հարցազրույց, ինչը կենթադրի, որ նույնքան առիթ կտաք, որ հասարակությունը ցնցվի ձեր գիտելիքների պաշարով:

Երկուշաբթի մի փոքր ուշացումով կմիանաք Պաստերնակի դեմ ստորագրահավաքին. չէ՞ որ ինչպես պատմության դասագիրքը, այնպես էլ «Դոկտոր Ժիվագո» ստեղծագործությունը չեք կարդացել:

Երեքշաբթի կհյուրընկալվեք Ղազար Պետրոսյանի հաղորդմանը: Հ1-ը այսուհետ կպարտավորվի Պետրոս Ղազարյանին մի քանի տարի անվճար կաթ ու մածուն մատակարարել:

Չորեքշաբթի մաթեմատիկայի դասագրքի հեղինակներին կմեղադրեք թուրքամետության մեջ: Այդ ինչպես է ստացվել, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական դասագրքերում երկու անգամ երկուսը ունի նույն պատասխանը:

Հինգշաբթի դատի կտաք անգլիացի Ուիլյամ Գիլբերտին հեռավոր 1600 թվականին «լուսավորություն» տերմինը գործածության մեջ մտցնելու համար: Միանշանակ այդ տերմինի հեղինակային իրավունքը պատկանում է Էդմոն Մարուքյանին:

Ուրբաթ կջախջախեք պատմության երկրորդ դասարանի դասագիրքը: Դուք մեղավոր չեք, պարզապես բարմենը նիկոլապաշտ զոմբի էր և օղու մեջ գարեջուր էր ավելացրել:

Շաբաթ և կիրակի անցկացրեք տանը: Ներկայումս պատմության թեմատիկայով գունազարդ նկարներով շատ մանկական գրքեր կան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ