...

Սրանց պետք է անջատել՝ հանուն փրկության

Սրանց պետք է անջատել՝ հանուն փրկության

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ «Մտորենք միասին» հաղորդաշարում ասել է. «Ուկրաինայի ազատագրմանը նացիստներից կհաջորդի Արցախի ազատագրումը թուրք-ազերական նացիստներից»:

«ՉԻ». Երևի լսել եք «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևի մասին: Այսօր շատերն են այս բանաձևն առաջարկում՝ Արցախի հարցի լուծման համար՝ որպես Արցախի պահպանման ուղիներից մեկը: Նույն այդ բանաձևը, օրինակ, կիրառվել էր Կոսովոյի դեպքում: Ասացին՝ Կոսովոն պետք է անջատել Սերբիայից, որ փրկվի բնաջնջումից:

Հիմա ինչի՞ ենք այսքանն ասում. մեր համոզմամբ, էս բանաձևը պետք է կիրառվի նաև հայկական քաղաքական դաշտում: Այսինքն՝ քաղաքական դաշտը պետք է անջատվի ծաղրածուներից, տգետներից, դեմագոգ պոպուլիստներից, հայկական պետականության մասին պատկերացում չունեցողներից, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հարցերը ուրիշների ուսերին իբր դնողներից: 

Պետք է անջատվի՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության: Ուրիշ ճար չկա: Երեկ էլ այս նույն մարդն արդեն առաջարկում էր Արցախը միացնել Ռուսաստանին: Վաղն առաջարկելու է Հայաստանը միացնել Ռուսաստանին, իսկ եթե ռուսների գործերն այնքան էլ հաջող չընթանան, միգուցե՝ Չինաստանին կամ Արգենտինային: Կապ չունի: Կարևորը, որ մեր մասին ուրիշները հոգ տանեն: 

Սրանց ընդհանրապես չի հետաքրքրում, թե Թուրքիան այսօր Ռուսաստանի համար ինչ նշանակություն ունի, որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ գլոբալ պատժամիջոցներին, ռուսների գլխավոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է դարձել: Էհ, մի բան բլթացնեն, մարդիկ ասեն՝ ապրես, հալալ է, գնա տուն՝ պարտքը կատարածի զգացումով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1689 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ