...

Но если туп, как дерево - родишься баобабом

Но если туп, как дерево - родишься баобабом

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարանական վերջին զարգացումներին, ասել է. «Սա մի մեծ գործընթացի սկիզբ է, որով իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը, որովհետև այն իշխանությունը, որը ԱԺ-ում ազատ խոսքի դեմ բռնությունը արդարացնում է, չի կարող լավ ապագա ունենալ»:

Մի բան ասենք, բայց Մարուքյանը թող չնեղանա. հատկապես վերջին շրջանում որ իր ելույթներին հետևում ենք, այնպիսի տպավորություն է, կարծես Արտաշես Գեղամյանի ռեինկարնացիան է: Նույն հռետորաբանությունը, նույն լալահառաչ ձայնը, նույն լալկան ինտոնացիան:

Երևի նախկին իշխանությունները լավ են տիրապետում հոգիների վերաբնակեցման հինդուիստական ուսմունքին: Քանի որ հիմա Գեղամյանը վաստակավոր թոշակի է անցել, դա դեռ չի նշանակում, որ նրա հոգին էլ պետք է անգործ մնա: Ու ոնց որ թե լավ տեղավորվել է Մարուքյանի մարմնում: 

Մի հատ փոքրիկ գաղտնիք բացենք, շատերը սրա մասին չգիտեն. ուրեմն, 1999 թվականի հունվարին, երբ, եթե ճիշտ ենք հիշում, քննարկվում էր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու հարցը, Արտաշես Գեղամյանը, որին մինչ այդ ոչ ոք չէր ճանաչում, նրա խոսքը ոչ ոք լսած չկար, վեր կացավ ու մի ելույթ ունեցավ, որ ՀՀՇ-ն հանցագործ է, բոլորին պատժել, լալկանի ոճով, Արա Սահակյանին էլ ասաց՝ «դու սուս, Սոկրատ», ակնարկելով, որ ԽՍՀՄ տարիներին Արա Սահակյանը ԿԳԲ-ում «Սոկրատ» անունով գործակալ է եղել, ինչպես դաշնակցական-աժմական մամուլն էր դրա մասին անընդհատ շեփորահարում... Ահա այսպես՝ բոլորին վիրավորելով, սադրիչ արտահայտություններ անելով, խորհրդարանում շիկացնելով մթնոլորտը, և ինչն էր ուշագրավ, որ Արտաշես Գեղամյանը այդ ելույթի ժամանակ խմած էր: Այսինքն՝ նման ելույթի համար համարձակություն չի ունեցել, լավ խմել է, որ «դուխը» տեղն ընկնի, նոր մտել դահլիճ: Սա մեզ պատմել են այն ժամանակվա մի շարք պատգամավորներ, որ Գեղամյանից ալկահոլի հոտը մի քանի մետրի վրա փչում էր:
Այնպես որ, մի զարմացեք, որ Մարուքյանն էլ էր իր վերջին լայվում խմած: Նույն պատճառներով է խմել: Գեղամյանի հոգին էր իր մեջ խոսում:

Հա, դա էլ ասենք, որ որևէ կերպ չենք արդարացնում խորհրդարանում միջադեպի մասնակիցներին, լինեն դրանք սադրիչները, լինեն դրանք բռնուցքներ բարձրացնողները:

Հ.Գ. Վլադիմիր Վիսոցկին մի լավ երգ ունի՝ հոգիների վերաբնակեցման մասին, որտեղ այսպիսի տողեր կան:

Но если туп, как дерево, - родишься баобабом
И будешь баобабом тыщу лет, пока помрёшь: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ