...

Սրանք ե՞ն գեներալ հարգող ուժերը

Սրանք ե՞ն գեներալ հարգող ուժերը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ նա Արցախի կապիտուլյացիայի, Ջաբրայիլի և Շուշիի օպերացիաների ձախողման իր պատճառներն էր նշել, ասել է. «Սամվել Բաբայանը միշտ է օգտագործվել և օգտագործվել է բոլորի կողմից, բայց քանի որ իրեն Ռուսաստանն ու Արցախն արդեն մերժել էին, որոշեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Աննա Հակոբյանի հետ միասին ծառայել թուրքերին»:

«ՉԻ». Ամեն ինչ պարզ է, հասկանալի: Եթե որևէ գեներալ, հրամանատար այս իշխանությունների դեմ է արտահայտվում, ապա նա արցախյան պատերազմի հերոս է, լեգենդար հրամանատար, ազգի կամ հայրենիքի արժանի զավակ, փրկիչ: Ինչպես օրինակ՝ Սեյրան Օհանյանը կամ Մովսես Հակոբյանը:

Իսկ եթե իշխանությունների դեմ չի արտահայտվում, դե, պարզից էլ պարզ է, որ նա դավաճան է, ծառայում է թուրքերին, գործիք է սրա կամ նրա ձեռքում: 

Մանավանդ, եթե նման որակումներ է տալիս «Զուլումը», ո՞նց կարող է նա սխալ բան ասի: Հետո՞ ինչ, որ բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը 1990-ականներին արցախյան պատերազմի ամենավառ հրամանատարներից մեկն է եղել, Արցախի հերոս է եղել, գեներալ: Դա որևէ կապ չունի: Օրինակ, եթե հանկարծ Սեյրան Օհանյանն էլ Սամվել Բաբայանի պես մտքեր հայտներ, հաստատ նրան էլ կհամարեին թուրքերին ծառայող:

Ու սրանք այն ուժերն են, որոնք առավոտից երեկո իշխանություններին մեղադրում են հայկական բանակի ակնառու գեներալներին, պատերազմի հերոսներին հալածելու, նրանց ծառայությունները նսեմացնելու մեջ: Իբր իրենք գեներալ ու հրամանատար հարգող ուժեր են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ