...

Թանկարժեք տղաները

Թանկարժեք տղաները

Գործարար Տիգրան Արզաքանցյանը ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպման մասին ասել է. «Հայկական հարցը, Արա Աբրահամյանը ներկայացրեց իր նոր ծրագրերը, ես էլ ուշադիր լսում էի»:

«ՉԻ». Կենդանիների շուկայում. ասում է՝ ապեր, շունդ ի՞նչ արժե:

Թե բա՝ 22 հազար դոլար:

Յա, ախպեր ջան, սովորական բուլդոգ ա, ինչի՞ է սենց թանկ:

Ապեր, չես պատկերացնի, նենց ուշադիր ա ծելեվիզըր նայում:

Այ, էս աստիճանի ուշադիր լսել է Տիգրան Արզաքանցյանը: Դրա համար էլ քաղաքական դաշտում այսպիսի արժեքավոր դերակատարում ունի: 

Ճիշտն ասած, երբ Արա Աբրահամյանը խոսում է, մենք էլ ենք ուշադիր լսում, որ հասկանանք, թե ինչ է ասում: Գուցե Տիգրան Արզաքանցյանը դա՞ նկատի ուներ: Ի՞նչ իմանաս, մի քանի անգամ ուշադիր կարդացինք նրա ասածները, շատ բազմանշանակ է խոսում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ