...

Հազարամյակի հանդիպմանը սպասելիս

Հազարամյակի հանդիպմանը սպասելիս

Բա էն, որ Արա Աբրահամյանի ու Տիգրան Արզաքանցյանի հանդիպման մասին էինք գրել: Դարակազմիկ հանդիպման ու ինֆարկտի հասած թարգմանչի մասին: Մեր ընթերցողներից շատերը արձագանքել էին, թե՝ չէ, դարակազմիկը էն կլիներ, եթե այդ զրույցին մասնակցեր նաև Գագիկ Ծառուկյանը:

Դե, եթե Գագիկ Ծառուկյանն էլ մասնակցեր, դա արդեն հազարամյակի հանդիպումը կլիներ, ավելի էպիկական, քան Ստալին-Չերչիլ-Ռուզվելտ հանդիպումը: Պետք է ամեն ինչ անել այդ հանդիպումը կայացնելու համար:

Այնքան աշխարհաքաղաքական ու հոգևոր հարցեր կլուծվեն, որոնք կուտակվել են վերջին 3000 տարում:

Շատ հնարավոր է, որ այդ հանդիպմանը Արա Աբրահամյանն առաջարկի տեղադրել Իսուս Խրիստի արձանը, Տիգրան Արզաքանցյանն առաջարկի արձանը տեղադրել Գող ու Գոթա լեռան վրա, ինչի առթիվ կթողարկի 76 գրադուս թնդությամբ «Ցար Բոժի» կոնյակը: Ինչի 76, որովհետև արձանի բարձրությունն այդքան պետք է լինի: 

Բայց մեկ է, Գագիկ Ծառուկյանը արձանը դնելու է Հատիսի վրա, որովհետև իր երկու զրուցակիցների ասածներից բան չի հասկանալու: Դրա համար եռակողմ ֆորմատով այս հանդիպումները պետք է շարունակական լինեն, մինչև չգտնվեն ու չփորվեն հայ ազգի փրկությանը տանող բոլոր ճանապարհներն ու արահետները:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ