...

Թարսի պես վերջին հույսը Նիկոլ Փաշինյանն էր

Թարսի պես վերջին հույսը Նիկոլ Փաշինյանն էր

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքի բակում գարեջրատուն-ռեստորան են կառուցում: Նման ահազանգ է հնչեցրել Կինեմատոգրաֆիստների միությունը՝ նշելով, որ դիմել են դատարան, Երևանի քաղաքապետարան՝ գործընթացը կանխելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեռ մայիս ամսին Վարչական դատարանը Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը կասեցնելու որոշում է կայացրել, սակայն շինարարությունը շարունակվում է. բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը։ «Մենք նամակ ենք ուղղել ՀՀ վարչապետին, որը մեր վերջին հույսն է»,- հայտարարել է միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Հայտարարությունից ժամեր անց հայտնի է դարձել, որ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 25-ի որոշումը՝ կասեցնել շինարարության թույլտվությունը, Վարչական դատարանը հուլիսի 26-ին բեկանել է՝ օրինական հիմք տալով կառուցապատողին իրականացնել շինարարությունը։

Շատ միամիտ են կինոգործիչները։ Գոնե պարզեին, թե ում օբյեկտն է վեր խոյանալու այգում։ Այդժամ գուցե վերջին հույսի հասցեատերը փոխվեր, պայքարի մարտավարությունն էլ՝ հետը։ Թե չէ մինչև դատ-դատաստան ընթանա, Փաշինյանին նամակ տանեն-բերեն, քաղաքապետարանի թեժ գծի լռության հաճախականությունը հաշվարկեն, մեկ էլ կգա որևէ պաշտոնյա, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի պես մեկը, և կկտրի ռեստորանի բացման կարմիր ժապավենը։ Հաջորդ օրն էլ տիկին Հակոբյանը լուսանկարներ կհրապարակի, թե ինչպես է ամուսնու հետ վայելում գարեջուրը։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ