...

Թե ոնց պարտվեցինք

Թե ոնց պարտվեցինք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24 news.am-ի հետ զրույցում ասել է. «Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև պաշտպանության նախարարը քաղաքական թիմից չէր։ Եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»:

«ՉԻ». Սա ինչ-որ նոր բան է: Մինչև հիմա Փաշինյանն ու նրա կուսակիցները 2020-ի պատերազմում մեր պարտության մեղավոր էին համարում Սերժին, որ գնաց, Կազանում, էն որ ասաց, Աղդամը, փաթեթայինը փաթաթեց... Ռոբերտը, էն որ Արցախը բանակցային գործընթացից, Քի-Վեսթում ստորագրեց, հետո Ստամբուլում... Լևոնը, էն որ 1994-ին Բաքուն չգրավեց ու 96-ին էլ Լիսաբոնում, երբ...

Էդ սաղ, փաստորեն, էժանագին լոլոներ էին: Իրականում պարտվեցինք, որովհետև Սուրեն Պապիկյանին ուշ նշանակեցին ՊՆ նախարար: Որ 2020-ի սեպտեմբերին նշանակեին, մինչև Քուռ էինք հասնելու, «Բայրաքթարներն» էլ կոկիկ, ասֆալտապատած ճանապարհներին սղալու էին, ընկնեին, մարդիկ էլ փախչելու տեղը վազելով գնալու էին դիրքերում կանգնեին: Թե չէ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը ՔՊ-ից չէին, չէին հասկանում իշխող կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագրերը:

Հիմա իրենց քաղաքական թիմում մարդ չեն գտնում, որ ՀՀ ՊՆ Զինված ուժերի շտաբի պետ նշանակեն: Միակ պատճառը դա է, որ մինչև հիմա շտաբի պետ չունենք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ