...

Տիգրան Արզաքանցյանը Փաշինյանի համար լավ խորհրդական կլինի

Տիգրան Արզաքանցյանը Փաշինյանի համար լավ խորհրդական կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Ի թիվս այլոց՝ հանդիպմանը մասնակցել է  «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նա «Aravot.am»-ին պատմել է, որ վարչապետի մոտ ունեցած իր ելույթից հետո  «սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչև ելույթս, կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք»: Նա նաև հավելել է․ «Ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա, բայց ասեց, որ բանակը մոբիլիզացիա անելու հնարավորություն չկա, որովհետև գալիս են անփորձ մարդիկ և մեծ փորձանք են բերում գլխներիս: Պետք է ընտրովի լինի: Ես առաջարկեցի, որ գոնե այդպես լինի, զորքը չի հերիքի: Վարդենիսից բոլոր դիրքերը պայթեցրել ու գրավել են, ինձ կողքից ասում էին, որ տենց բան չկա: Մյուս կուսակցության ղեկավարները ոչ մի բանից տեղյակ չէին, բերաններս բացել չտան, անուններ կտամ: Ես բերանները փակել եմ, ասեցի՝ ես եմ ֆակտ էնտեղ եղել, դո՞ւք եք ինձ հիմա ասում: Սաղ տեղերն առաջ են եկել (թշնամին), ի՞նչ են խոսում սրանք: Դրել կապիտալ շինարարություն են անում սաղ տեղեր»։

Դե լավ է, որ Փաշինյանը Արզաքանցյանին լսել  ու սկսել է կամավորներին հագուստներ տալ։ Շատ լավ է նաև, որ արդեն հրաման է տվել, որ բանակը հզորանա։ Ափսոս, որ Արզաքանցյանի հետ շուտ չէր հանդիպում, թե չէ բարեփոխումների մեկնարկը ավելի շուտ սկսված կլիներ։ Հիմա կարող է՝ էս օրին չլինեինք։ Առհասարակ, ժամանակն է, որ Արզաքանցյանին Փաշինյանը իր խորհրդականի հաստիքը վստահի։ Նա վաստակել է դրա իրավունքը վերջին հանդիպումով։ Իրենք երկիր կկառավարեն, կանայք էլ՝ ըկերություն կանեն։ Գժական իվենթների կնախաձեռնեն, տղամարդիկ էլ ուժերը մեկտեղելով՝ «սաղ տեղերն առաջ եկած» թշնամիներին կվերադարձնեն ելման դիրքեր։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ