...

Խորհրդավոր խորհրդատուն

Խորհրդավոր խորհրդատուն

«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը Բանակի օրվա առթիվ տված ճեպազրույցում ասել է. «Բանակի մասին իմ առաջարկները Փաշինյանը կյանքի է կոչում»:

«ՉԻ». Իշխանությունները խելոք լինեն, պինդ կկառչեն այս խոսքերից:

Կարող են ասել՝ էն բարդակը, որ տիրում է բանակում, սաղ Արզաքանցյանի պատճառով է: Առաջարկներ է արել, Փաշինյանը դրանք կյանքի է կոչել, դրա համար էլ այս վիճակն է:

Օրինակ՝ կարող է հենց «Ուժը Հայրենյացի» առաջնորդի առաջարկով են սահմանամերձ զորամասերում զինվորների համար կացարաններ կառուցել: 

Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Փաշինյանը ամիսը երկու անգամ հանդիպում Արզաքանցյանի հետ: Հանդիպում է, որ նրա առաջարկները լսի: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ