...

Կապիտուլյացիայի շահառուները

Կապիտուլյացիայի շահառուները

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններն արդեն խաղաղության շահառու են», ապա հիշեցրել է՝ «Գերագույն սովետում Քոչարյանի ու Սերժի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել»։

«ՉԻ»․ Ադրբեջանի հասարակությունը՝ չգիտենք, բայց Հայաստանի հասարակությունը հաստատ խաղաղության շահառու է․ չորրորդ կարգի ցորենն արժանապատվորեն ուտում է, էժան բենզին լցնում մեքենան ու գնում Կիրանցի պատի տակ լուսանկարվելու։ Իսկ ամենամեծ «շահառուները» երևի 120 հազար արցախցիներն են․ շատերը մինչև հիմա ամեն ամիս «շահ են առնում»։

Ինչ վերաբերում է Սերժի և Քոչարյանի «բուֆետի հաշիվը փակելուն», ապա նախ՝ զուտ մարդկայնորեն այնքան էլ պատվաբեր չէ նման բաները հրապարակավ հիշեցնելը, և երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ էր ԳԽ պատգամավորը նույնքան աշխատավարձ ստացող երկու այլ պատգամավորների հաշիվը փակում։ Գուցե դա անում էր, որովհետև նաև Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի տնօրենն էր, և սովորության համաձայն՝ «կո՞ւտ էր տալիս»։ Եթե այդպես է՝ ապա սխալվել է, որովհետև հետագայում Քոչարյանը դարձավ նախագահ, իսկ ինքը հայտնվեց մեղադրյալի աթոռին։

Ի դեպ՝ որպես թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն, պրն Արշակյանը երևի գիտի, որ «խաղաղության շահառու լինելը» նույնպես կարող է այդպիսի կուտ լինել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   38 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ