...

Ճշտի հակառակ կողմը

Ճշտի հակառակ կողմը

Էէէ՜, դե լավ էլի: Քանի անգամ ասել ենք. Տեր-Պետրոսյանը ճիշտ չի անում: Եթե նա ցանկանում է, որ իր մտքերը, առաջարկները, լուծումները հասցեատեր ունենան, պետք է ճիշտ հակառակն ասել:

Ինքը 25 տարի ինչ ասել է, ճիշտ դրա հակառակն են արել: Սկսած Արցախի հարցը արժանապատիվ կերպով լուծելու առաջարկից, վերջացրած վերջին խորհրդարանական ընտրություններում երեք նախկին ղեկավարների դաշինք կազմելու առաջարկից:

Երեկ ի՞նչ արեց. ասաց, պետք է ընդդիմություն-իշխանություն, մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, նստեն մի սեղանի շուրջ, փորձեն այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալ: Սխալ է: Պիտի ասեր, որ ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է իշխանությունների հետ շփվի, պետք է նրանցից հեռու մնա և փորձել այս իրավիճակից առավելագույն ձեռքբերումներով դուրս գա: Այ, էդ դեպքում կգնային ու ճիշտ դրա հակառակը կանեին: 

Ասում է՝ հազարապատիկ լրջանալու պահը: Ոչ, հազարապատիկ անլրջանալու պահը, ճիշտն այդպես է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   785 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ