...

Վերջապես իր կարծիքը հայտնեց

Վերջապես իր կարծիքը հայտնեց

Գործարար Տիգրան Արզաքանցյանը գրել է. «Մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զգայուն կետում։ Արևմտյան օրակարգում հարցերը շատ են, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվում՝ հղի մնալով մի շարք բացասական հետևանքներով, ոչ միայն արևմուտքի համար։ 

Հայկական կողմը շարունակում է լուռ հետևել՝ չհայտնելով իր հստակ դիրքորոշումը։

Ես կխուսափեմ այս պահին կարծիք արտահայտել, սակայն մեկ բան կկարևորեմ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մեզ համար միշտ եղել է անքննելի ու կարևոր»:

«ՉԻ». Վերջապես: Սրտատրոփ սպասում էինք, թե ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ երբ է իր հեղինակավոր խոսքն ասելու Տիգրան Արզաքանցյանը: 

Շատ հզոր ու խորիմաստ բան է ասել: Հայկական կողմին (թե ինչ է նշանակում՝ հայկական կողմ, չգիտենք, երևի նկատի ունի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հայկական կողմին) մեղադրում է հստակ դիրքորոշում չհայտնելու մեջ, և հաջորդ իսկ նախադասությամբ հայտարարում, թե չի ցանկանում դիրքորոշում հայտնել:

Ափսոս, իսկ մենք մեր մեջ արդեն որոշել էինք. ինչ դիրքորոշում հայտնի Արզաքանցյանը, ուրեմն, այդպես էլ կառաջնորդվենք: Էն էլ խուսափեց:

Իսկ ընդհանրապես, քեզ պե՞տք է քաղաքականությունը: Դրա տեղն ավելի լավ է՝ հայտարարիր 33 մետր բարձրությամբ կոնյակի շշի արձան տեղադրելու մտադրության մասին: Մրցույթ հայտարարի, նախագծեր, ճարտարապետ-բան, թող իրար գան: 

Հ.Գ. Երկու օր առաջ Տիգրան Արզաքանցյանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: Տեսնես, գոնե այնտեղ դիրքորոշում հայտնե՞լ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   978 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ