...

Խաբե՞լ են, թե՞ տեղյակ չի եղել. Փաշինյանը պետք է ընտրի մեկ տարբերակ

Խաբե՞լ են, թե՞ տեղյակ չի եղել. Փաշինյանը պետք է ընտրի մեկ տարբերակ

Հինգ միլիոն դոլարը հինգ միլիոն դրամ չէ: Հայաստանի տարեկան ռազմական բյուջեն էլ մեկ միլիարդ դոլար չէ:

Երբ 2018 թվականին 5 միլիոն դոլարով գնվել են տխրահռչակ հրթիռները, Փաշինյանը իմացե՞լ է այդ ծախսի մասին, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ և ինչ է տեղի ունենում հիմա: Նախկինում Փաշինյանը լայվ կմտներ ու կփորձեր պարզաբանումներ տալ: Ի վերջո, նա այն մարդն է, որը հրապարակավ պատմեց, թե ինչպես էր ժամանակին Հրայր Թովմասյանը փորձում իրեն գրիչ նվիրելով կաշառել: Թող լայվ անի և պատասխանի՝ հրթիռների վերաբերյալ երբևիցե իր և Տոնոյանի միջև զրույց եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե եղել է, ինչ է ասել Տոնոյանը և ինչ է պատասխանել ինքը: Եթե եղել է զրույց, ինքը դրանից հետո փորձե՞լ է հավելյալ պարզաբանումներ ստանալ, օրինակ՝ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից:

Բայց Փաշինյանը չի շտապում պարզաբանումներ ներկայացնել, և ճիշտ կլինի քննչական մարմինները նրանից էլ բացատրություններ վերցնեն:

Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչի հետ գործ ունենք՝ հերթական շոուի՞, քավության նոխազ գտնելու փորձի՞, թե՞ պետության ղեկավարի՝ իր պաշտոնին չտիրապետելու շատ կոնկրետ դեպքի:

Ի վերջո, եթե Փաշինյանը տեղյակ չի եղել, շատ վատ է: Եթե խաբել են, է՛լ ավելի վատ է: Նա պետք է ընտրի իր համար նախընտրելի տարբերակը: Թեպետ միայն իրենով չէ, դեռ Տոնոյանն էլ կխոսի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ