...

Խիզախ ճոճում է նավակը

Խիզախ ճոճում է նավակը

Իմքայլական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել․ «Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55 ա, և մեկ տարի երեք ամիս է՝ տոկուն կրում է կալանքը»։

Վիլեն Գաբրիելյանը փորձել է գովազդել սեփական սկզբունքայնությունը՝ որ ահա տեսեք, անգամ հարազատ իշխանությունների օրոք կալանավորված ընկերոջս կողքին եմ ու չեմ վախենում բարձրաձայն ասել այդ մասին։ Եվ դա շատ լավ ստացվել է․ դա իսկապես սկզբունքայնության վկայություն է։ Միայն թե Վիլեն Գաբրիելյանը դա արել է Նիկոլ Փաշինյանի հաշվին։ Որովհետև, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «սկզբունքները», ակնհայտ է, որ եթե իր փոխարեն մի ուրիշը համարձակվեր նման բան գրել՝ մանդատը ձեռքից կխլեին, դատախազությունով-քննչականով-բանով մի քանի քրեական գործեր կհարուցեին, մի խոսքով՝ «նակազատ կանեին», իսկ իրեն, փաստորեն, կարելի է։ Այսինքն՝ իր այդ համարձակությամբ պրն Գաբրիելյանը բացահայտել է, որ Նիկոլ Փաշինյանի «սկզբունքայնությունն» իրականում ընտրովի է, նրա համար անգամ յուրայիններն են բաժանվում «անձեռնմխելիների» և «շարքային ուսապարկերի», և այն, ինչ կարելի է «անձեռնմխելիներին»՝ մյուսների համար հղի է ծանր հետևանքներով։ 

Ահա այսպիսի ինքնագովազդ՝ «շեֆի» հակագովազդի հաշվին։ Տեսնես ո՞րն է այս անձեռնմխելիության պատճառը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ