...

Կտրիճ Դավոն ու ժամկետանց կոմպրոմատը

Կտրիճ Դավոն ու ժամկետանց կոմպրոմատը

«Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը։

«ՉԻ»․ Բա ափսոս չէի՞ն էն ժամանակները, երբ Նիկոլի հետ սելֆի էր անում թանկարժեք ռազմական ինքնաթիռների ֆոնին։ Իսկապես երանելի ժամանակներ էին՝ կարելի էր տեսախցիկների առջև ասել «նոր պատերազմ, նոր տարածքներ» ու մի քանի օրով թռնել Բուլղարիա՝ Պատրոն Դավոյի ծնունդին մասնակցելու։ Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանը հարամ է անելու ծնունդը, իսկ մի քանի ամիս անց ինքը երկընտրանքի առջև է կանգնելու՝ ներգրավվել կամ քրեական գործերում, կամ քաղաքական գործընթացներում։

Չնայած՝ Դավիթ Տոնոյանը պրոբլեմ չունի։ Ուրիշները քաղաքական գործընթացներում չեն ներգրավվում, որպեսզի հանկարծ բանտում չհայտնվեն, իսկ ինքն այսպես թե այնպես արդեն բանտում է, ի՞նչ ունի վախենալու։ Միակ պրոբլեմն այն է, որ քաղաքականություն մտնելով՝ Դավիթ Տոնոյանն առանձնապես ասելիք չի ունենալու։ Ի՞նչ պիտի ասի, որ Նիկոլ Փաշինյա՞նն է պատերազմի հրահրման ու պարտության հիմնական մեղավորը։ Է, ո՞վ չգիտի։ Պիտի կոնկրետ փաստե՞ր ներկայացնի։ Իսկ ո՞ւմ են պետք դրանք։ Դա նույնն է, թե փորձես հասարակաց տան ամենաստաժավոր աշխատակցին շանտաժի ենթարկել նրա չափազանց բաց դեկոլտեով լուսանկարը հրապարակելու սպառնալիքով։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ